Մշակույթ

Fresyes-ը Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը ներառել է ամառային պարտադիր ընթերցանության ցանկում

2 րոպեի ընթերցում

Fresyes-ը Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը ներառել է ամառային պարտադիր ընթերցանության ցանկում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Fresyes օնլայն պարբերականը ներկայացրել է այն գրքերի ցանկը, որոնք պարտադիր պետք է ընթերցել հատկապես ամռանը, քանի որ լողավազան այցելությունից եւ արեւահարվելուց զատ ամառը ենթադրում է նաեւ ընթերցանություն: Ամառային ընթերցանությունը հատկապես կարեւոր է պատանիների համար, որպեսզի նրանց հանգիստը համարվի լիարժեք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրող Խուան Ֆելլիպե Հերերան կազմել է այն գրքերի ցանկը, որոնք պարտադիր է ընթերցել հատկապես ամռանը նոր լիցքեր ստանալու համար: Հերերան ցանկում ներկայացրել է այն ամերիկացի հայտնի գրողներին, ովքեր ծնունդով Ֆրեզնոյից են եւ ամերիկյան գրականության մեջ բերել են փոփոխություններ եւ նոր մտածելակերպ: Ամռանը պարտադիր ընթերցանության գրքերի ցանկի առաջին հորիզանականում ամերիկահայ Վիլիամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունն է: Ներկայացնելով պատճառներ, թե ինչու պետք է կարդան Սարոյանին հատկապես դպրոցականները, Հերերան շեշտում է, որ բացի նրանից, որ Սարոյանն անվիճելիորեն ամենասիրված գրողներից մեկն է, նրա ստեղագործությունը նաև շատ ուսուցողական է:

«Հոմեր Մաքոլեյի կյանքի պատմությունը պետք է կարդա յուրաքանչյուր պատանի, որպեսզի գնահատի կյանքը, մարդկանց եւ պատրաստ լինի կյանքի դժվարություններին»,- ասում է Հերերան:

Սարոյանի ստեղծագործությունը կարդալու հաջորդ կարեւոր հիմնավորումն այն է, որ մինչեւ տարեվերջ էկրանին կհայտնվի Սարոյանի ստեղծագործության հիման վրա «Իթաքա» ֆիլմը, որտեղ խաղում են հոլիվուդյան հայտնի դերասաններ Մեգ Ռայանն ու Թոմ Հենքսը: Գրողը հիշեցնում է, որ հոլիվուդյան բազմաթիվ պարբերականներ ֆիլմն ընդգրկում են 2015թ. ամենասպասելի կինոժապավենների ցանկում, հատկապես, որ երկար տարիներ անց էկրանին կրկին հայտնվելու է Հենքս-Ռայան զույգը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում