Արցախ

Գերման Ստերլիգովը մտադիր է էկոլոգիապես մաքուր սննդի արտադրություն հիմնել Արցախում

1 րոպեի ընթերցում

Գերման Ստերլիգովը մտադիր է էկոլոգիապես մաքուր սննդի արտադրություն հիմնել Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:Արցախում հաստատված ռուս հայտնի գործարար և մեծահարուստ Գերման Ստելիգովը մտադիր է էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրություն հիմնել: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Արցախպրես»-ն՝ այդ մասին հուլիսի 13-ին Շուշիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գ. Ստերլիգովը` հավելելով որ նպատակ ունի արտադրանքն արտահանել ռուսական շուկա` «Էկոլոգիապես մաքուր սնունդ Ստերլիգովից. Ղարաբաղից» պիտակով:

Այդ շրջանակներում, Ստերլիգովի կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել Ղարաբաղա-ռուսական առևտրի տուն, որի միջոցով էլ առանց քիմիական հավելումների սննդամթերքն Արցախից կարտահանվի ռուսական շուկա։

«Արցախը էկոլոգիապես մաքուր ու էժան սննդամթերքի արտադրության հիանալի վայր է: Եթե Ռուսաստանում փորձեն այստեղ արտադրվող սննդամթերքը, ապա բոլորովին կհրաժարվեն այնտեղ վաճառվողքիմական հավելումներով սննդից»,- մանրամասնել է Ստերլիգովը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում