Սփյուռք

Հարյուրամյա էրզրումցի Հարությունը վրացիներին պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը փրկվել ցեղասպանությունից

1 րոպեի ընթերցում

Հարյուրամյա էրզրումցի Հարությունը վրացիներին պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը փրկվել ցեղասպանությունից

ԹԲԻԼԻՍԻ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հայկական մշակույթի կենտրոնում կայացել է հանդիպում 100-ամյա Հարություն Մեսումյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մեսումյանը ներկաներին պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը փրկվել Հայոց ցեղասպանությունից, ինչպես են կարողացել Էրզրումից հասնել Արևելյան Հայաստան, այնուհետեւ տեղափոխվել Վրաստան: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ, որի մասնակիցների գերակշիռ մասը վրացիներ էին, Հարությունը ներկայացրել է իր ընտանիքի անդամների ճակատագիրը, թե ինչպես են նրանքհրաշքով փրկվել սպանդից, ներկայացրել է այն հազվագյուտ փաստաթղթղերն ու լուսանկարները, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են իրեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում