ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բելգիայում«դիակային ծաղկի» բացմանը կարելի է հետևել առցանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հսկայական Titan Arum ծաղիկի մոտ դրված տեսախցիկը Գենտ համալսարանի այգում սկսել է գործել հուլիսի 9-ի երեկոյան:
Titan Arum-ը հայտնի է իր ուժեղ տհաճ բույրով: Բույսի ծաղկումը տեղի է ունենում երկու փուլով: Առաջին երեկոյի ընթացքում ի հայտ է գալիս ոչ մեծ «կին» ծաղիկը, իսկ երկրորդ երեկոյի ընթացքում կարելի է տեսնել «տղամարդ» ծաղիկը: Այս մասին պատմել է պրոֆեսոր Պաուլ Գետգեբերը:
Իրադարձությանը կարելի է հետևել http://users.ugent.be/~gnootens/ կայքում: