Life

Աճուրդում 4,7 մլն դոլարով վաճառվել Է Երկրորդ համաշխարհայինի ժամանակների բրիտանական կործանիչը

1 րոպեի ընթերցում

Աճուրդում 4,7 մլն դոլարով վաճառվել Է Երկրորդ համաշխարհայինի ժամանակների բրիտանական կործանիչը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աճուրդում 3,1 միլիոն ֆունտ (4,7 միլիոն դոլար) ռեկորդային գումարով հուլիսի 9-ի երեկոյան վաճառվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական Spitfire կործանիչը: Այս մասին հայտարարել են Christie's աճուրդային տան ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարտական մեքենայի գնահատման արժեքը կազմել Է 2,5 միլիոն ֆունտ (3,84 միլիոն դոլար): Վաճառքի գումարը կրկնապատիկ գերազանցել Է Spitfire-ի գնի նախկին ռեկորդը:

Որպես ինքնաթիռի վաճառորդ են հանդես եկել ամերիկացի հավաքորդ, միլիարդատեր Թոմաս Քապլանը եւ նրա կին Դաֆնան: Իրացումից ստացված միջոցները փոխանցվել են այն բարեգործական կազմակերպությանը, որն օգնում Է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի վետարաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում