Ծխելը շիզոֆրենիա Է առաջացնում. ՄԲ Թագավորական քոլեջի գիտնականներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխախոտի արտադրանքում պարունակվող քիմիական միացությունները կարող են մարդու մոտ այնպիսի հոգեկան խանգարումների առաջացման պատճառ դառնալ, ինչպիսին շիզոֆրենիան Է: Այս մասին ասված Է Մեծ Բրիտանիայի Թագավորական քոլեջի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել Է հուլիսի 10-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Բժիշկները հանգել են եզրակացության, որ այն մարդկանց 57 տոկոսը, որոնց մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարման առաջին նշանները, կանոնավորապես ծխախոտ են ծխել: Բացի դրանից, գիտնականներն ընդգծել են, որ հոգեկան հիվանդների թվում ծխողները մոտավորապես եռապատիկ ավելի շատ են, քան չծխողները: «Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ծխելն իրոք հարկ Է ընկալել որպես ռիսկի հնարավոր գործոն հոգեկան հիվանդությունների զարգացման դեպքում»,- ասել Է բժիշկ Ջեյմս Մակքաբին:

«Դոֆամինի (մարդու հոգեհուզական վիճակի համար պատասխանատու հորմոնի - ծանոթ. խմբ.) մակարդակի գերազանցումը (նիկոտինի գործածության պատճառով - ծանոթ. խմբ.) շիզոֆրենիայի առաջացման լավագույն բացատրությունն Է»,- հավելել Է պրոֆեսոր Ռոբին Մյուրեյը Թագավորական քալեջին կից Հոգեբուժության, հոգեբանության եւ նյարդաբանության ինստիտուտից:Հետազոտությանը մասնակցել են 15 հազար ծխողներ եւ 272 հազար չծխողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի