Life

Բրիտանական թագավորական ընտանիքն իր ողջ կազմով լուսանկար է հրապարակել

1 րոպեի ընթերցում

Բրիտանական թագավորական ընտանիքն իր ողջ կազմով լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն իր ողջ կազմով նոր լուսանկար է հրապարակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովThe Daily Mail-ը, լուսանկարն արվել է թագավորական ընտանիքի ամենափոքր անդամի` արքայադուստր Շարլոտայի կնունքի ժամանակ հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոյի կողմից, ով նաև համարվում է արքայադուստր Դիանայի վերջին պաշտոնական լուսանկարների հեղինակը:

Ֆոտոսեսիայի լուսանկարները կատարվել են եկեղեցու մոտ գտնվող այգում, ինչպես նաև Սանդրիգեմ հաուսում` թագուհու մասնավոր նստավայրում:

Հատկապես հատկանաշական է այն լուսանկարը, որտեղ թագավորական ընտանիքի չորս սերունդներ են առկա` այժմյան թագուհի Ելիզավետա Երկրորդը, արքայազն Չարլզը, արքայազն Ուիլյամը և փոքրիկ արքայազն Ջորջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում