Տնտեսություն

Դոլարն ու եվրոն թանկացել են

1 րոպեի ընթերցում

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 9-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.69 դրամով` կազմելով 475.63 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.58 դրամով և կազմել 524.91դրամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով` կազմելով 8.33 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.26 դրամով և կազմել 732.14 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 9-ին կազմել է 17 հազար 715.62 դրամ, արծաթի գինը՝229.22 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 536.53 դրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում