Life

Ֆրանսիացի ոստիկաններին թույլատրել են մորուք պահել եւ դաջվածքներ անել

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի ոստիկաններին թույլատրել են մորուք պահել եւ դաջվածքներ անել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ոստիկաններին թույլատրել են մորուք պահել եւ դաջվածքներ անել՝ նման հնարավորության շուրջը երկու տարի տեւած աշխույժ բանավեճերից հետո, ասված Է Force Ouvriere արհմիության պաշտոնական հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ֆրանսիայում ազգային ոստիկանության նկատմամբ գործում Էր 1974 թվականի կանոնը, որի համաձայն մորուք պահել թույլատրվում Էր սոսկ բժշկական տեղեկանքի առկայության դեպքում, որը կհաստատեր դրա անհրաժեշտությունը: Ոստիկանության աշխատակցին դաջվածք անելու թույլտվության որոշումը մտել Է ծառայության պետի իրավասության մեջ:

«Երկու տարվա բանակցություններից հետո, որոնք սկսվել Էին տեղերից հնչած ցանկությունների պատճառով, ոստիկանության հետ աշխատող արհմիության ստորաբաժանումը հասել Է ոստիկանների համար մորուք պահելու եւ դաջվածքներ անելու թույլտվության»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սակայն կարգի պահապանների մորուքին եւ դաջվածքներին ներկայացվում են որոշակի պահանջներ: Այսպես, դեմքի մազածածկույթը պետք լինի խնամված եւ չխանգարի հանդերձանք կրելուն, իսկ մարմնի վրա նկարնեն ու մակագրությունները չպետք Է լինեն ռասիստական, այլատյացություն արտահայտող կամ կրոնական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում