1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Հուլիսի 9-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը երկրորդ տեղում է, երրորդ տեղում է Բելգիան: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Կոլումբիան, Նիդերլանդները, Բրազիլիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան և Ուելսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ պաշտոնական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերին: Մեր ընտրանին կխաղա Սերբիայի հավաքականի հետ: