Life

Մինիոնները «գրոհում» են հայկական կինովարձույթը

1 րոպեի ընթերցում

Մինիոնները «գրոհում» են հայկական կինովարձույթը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարագործների դեղին օգնականները՝ մինիոնները, «գրոհում» են հայկական կինովարձույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Մինիոնները» անիմացիոն կինոնկարը հուլիսի 9-ից հայկական կինոթատրոնների էկրաններին է:

Ըստ կինոնկարի՝ մինիոնները արդեն միլիոնավոր տարիներ ապրում են Երկիր մոլորակում: Ծառայելով դինոզավրներին, փարավոններին, Դրակուլային և Նապոլեոնին՝ նրանք այս անգամ տեղափոխվում են Նյու Յորք: Այստեղ նրանց սպասվում էր հարստություն, իշխանություն, հանդիպում ճակատագրական կին Սքարլեթ Օվերքիլլի հետ: Սակայն միշտ չէ, որ նրանց սպասումները արդարացվում են:

Կինոնկարի ռեժիսորներն են Քայլ Բալդան և Պիեռ Սոֆինը: Ֆիլմի հերոսներին կրկնօրինակել են Սանդրա Բալոքը, Պիեռ Սոֆինը, Մայքլ Քիթոնը, Ջեֆրի Ռաշը, Սթիվ Քարելը և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում