Արցախ

Բակո Սահակյանը Լոնդոնում հանդիպել է ավանդական կուսակցությունների ղեկավարներին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը Լոնդոնում հանդիպել է ավանդական կուսակցությունների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին եւ 8-ին Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Ռամկավար Ազատական կուսակցության Մեծ Բրիտանիայի կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարելու, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում