Քաղաքականություն

Ավստրիան պետք է վաղուց դատապարտած լիներ Հայոց ցեղասպանությունը. Լիբանանում Ավստրիայի դեսպան

2 րոպեի ընթերցում

Ավստրիան պետք է վաղուց դատապարտած լիներ Հայոց ցեղասպանությունը. Լիբանանում Ավստրիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիան պետք է վաղուց ճանաչած ու դատապարտած լիներ Հայոց ցեղասպանությունը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դրա ականատես ու իրազեկ հիմնական պետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքը, Հայ դատի Լիբանանի հանձնախմբի պատվիրակության հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել այդ երկրում Ավստրիայի դեսպան Ուրսուլա Ֆերինկրին: Դեսպանը հավելել է, որ Ցեղասպանության ճանաչումը զգայուն հարց է Ավստրիայում ` հաշվի առնելով այնտեղ գործող թուրքական հոծ համայնքը:

Հուլիսի 6-ին կայացած հանդիպմանը Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել դեսպանին վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Ավստրիայի խորհրդարանի դիրքորոշման համար և երախտիքի պաշտոնական նամակ փոխանցել:

Հայկական կողմը նաև ընդգծել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրոհունգարական կայսրությունը եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը, և այդ իսկ պատճառով Ավստրիան պետք է ճանաչի և դատապարտի Ցեղասպանությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի քաղաքացիական գործընթացների, այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ու մարդկության դեմ ոճիրների կանխարգելման հարցերի վերաբերյալ:

Համանման այցելություններ են նախատեսվում Բրիազիլիայի և Լյուքսեմբուրգի դեսպանատներ:

Ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանը խորհրդարանի նախագահ Տորիս Պյուրեսի առաջարկով հոտնկայս լռությամբ հարգել են ցեղասպանութան զոհերի հիշատակը: Նիստին խորհրդարանի քաղաքական վեց կուսակցությունների ղեկավարները որդեգրել են Հայոց ցեղասպանությունը ճանչող համատեղ հայտարարություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում