Վիտամին C-ն կօգնի փրկվելու ինֆարկտից եւ սրտի խնդիրներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ բուսակերների եւ բանջարեղեն ու մրգեր սիրողների մոտ սրտի եւ անոթների լավ առողջության պատճառը վիտամին C-ն Է, որը մեծ քանակությամբ պարունակվում Է բույսերի պտուղներում եւ ընձյուղներում, ինչը թույլ Է տալիս այն օգտագործել որպես միջոց սիրտ-անոթային համակարգի պաշտպանության համար, հայտարարում են սրտաբաններն այն հոդվածում, որը հրապարակվել Է American Journal ofClinical Nutrition-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք գիտենք, որ մրգերն ու բանջարեղենն օգտակար են մեր առողջության համար, եւ մեր հետազոտությունը ցույց տվեց, թե ինչու Է դա այդպես: Բնական կերպով մեծ քանակությամբ բուսական սննդի ընդունումը մեծացնում Է արյան մեջ վիտամին C-ի խտությունը: Անշուշտ, համանման արդյունքի կարելի Է հասնել՝ օգտագործելով սովորական հաբերով վիտամինները, սակայն մրգերն ու բանջարեղենն ավելի համեղ են, եւ դրանք մեզ ընտելացնում են առողջ ապրելակերպի»,- հայտարարել Է Բյորգե Նորդեստգաարդը Կոպենհագենի (Դանիա) համալսարանից:

Նորդեստգաարդը եւ նրա գործընկերները պարզել են, որ վիտամին C-ն ամենահզոր միջոցներից մեկն Է սրտի եւ անոթների առողջ կյանքի երկարացման համար: Ինչպես ցույց են տվել նրանց դիարկումները, զգալիորեն շատ մրգեր եւ բանջարեղեն գործածող մարդիկ մոտավորապես 15 տոկոսով ավելի հազվադեպ են տառապել սիրտ-անոթային համակարգի խնդիրներից եւ 20 տոկոսով ավելի հազվադեպ մահացել, քան հետազոտությանը մասնակցող մյուս դանիացիները:

Դրա պատճառներից մեկը, ինչպես ցույց Է տվել վերլուծությունը, եղել այն, որ վիտամին C-ն խթանում Է շարակցական հյուսվածքի աճը, որը պահպանում Է սրտի եւ մարմնի մյուս օրգանների կայուն աշխատանքը: Բացի դրանից, այն հզոր հակաօքսիդիչ Է, որը սրտի եւ անոթների հյուսվածքներում պաշտպանում Է ԴԱԹ-ն եւ սպիտակուցները վնասվածքներից եւ սխալ աշխատանքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր