ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացիները ստեղծել են աշխարհում ամենաթանկարժեք տորթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տորթի պատրաստման համար ճապոնացի խոհարարներից պահանջվել է 6 ամիս՝ դիզայնը հորինելու և ևս 4 շաբաթ՝ այն թխելու և թանկարժեք քարերով զարդարելու համար: Հրուշակագործներն իրենց աշխատանքը գնահատել են ռեկորդային գնով` 1,65 միլիոն դոլար:
Բաղադրության մեջ ընդգրկվել են սովորական մթերքներ, մրգեր և 223 ադամանդե բյուրեղիկներ:
Մինչ այդ աշխարհում ամենաթանկարժեք աղանդերը համարվել է կեքսը` զարդարված ադամանդներով, որի արժեքը կազմել է 30 հազար դոլար: