Life

Ճապոնիայում մահացել Է մոլորակի ամենատարեց տղամարդը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում մահացել Է մոլորակի ամենատարեց տղամարդը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում կյանքի 113-րդ տարում մահացել Է մոլորակի ամենատարեց տղամարդը՝ Սակարի Մոմոին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա տառապում Էր քրոնիկ երիկամային անբավարարությունից, հուլիսի 7-ին հաղորդել են Սայտամա քաղաքի իշխանությունները: Փետրվարի 5-ին Սակարի Մոմոին ընտանիքի միջավայրում նշել Է իր ծննդյան 112-րդ տարեդարձը Տոկիոյի բժշկական հիմնարկություններից մեկում, որտեղ գտնվում Էր մշտական հսկողության ներքո: Անցյալ տարվա օգոստոսին Գինեսի ռեկորդների գրքի փորձագետները նրան պաշտոնապես ճանաչել են մոլորակի ամենատարեց տղամարդը:

Սակարի Մոմոին ծնվել Է 1903 թվականին Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում՝ Հոնսյու կղզու հյուսիս - արեւելքում: Գործնականում ամբողջ կյանքում դասավանդել Է ագրոքիմիա, աշխատել Է մի քանի դպրոցների տնօրեն: Հարազատների խոսքով՝ երկարակյացը մինչեւ կյանքի վերջին օրերը պահպանել Է խելքի պայծառությունը, ինքնուրույն կարդացել Է, դիտել մարզական հեռուստահաղորդումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում