Life

Աշխարհի ամենաերկարակյաց կինը տոնում է իր 116-ամյակը

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենաերկարակյաց կինը տոնում է իր 116-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորք քաղաքի բնակչուհի Սյուզաննա Մուշատ Ջոնսը տոնում է իր 116-ամյակը: Guinness World Records-ի տեղեկացամբ՝ նա պաշտոնապես համարվում է աշխարհի ամենաերկարակյաց մարդը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սյուզաննա Մուշատ Ջոնսը ծնվել է 1899 թվականի հուլիսի 6-ին: Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է 2015թ.-ի հուլիսի 17-ին: Երբ նրան հարցրել են, թե որն է երկարակյացության գաղտինքը, պատասխանել է. «Քունը»:

Ամերիկուհին կորցրել է իր տեսողությունը և վատ է լսում, սակայն նա գամված չէ անկողնուն և օրվա ընթացքում միայն երկու հաբ է ընդունում:

Նա ունի հարյուր զարմիկ ու զարմուհի:

Ծննդյանն օրը Սյուզաննա Մուշատ Ջոնսը կանցկացնի ընտանիքի հետ, իսկ հաջորդը օրը կլինի ավելի մեծ տոնախմբություն ընկերների ու տեղական պաշտոնյաների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում