Life

Ամերիկյան ռեստորանների ցանցը 10 հազար դոլարի կտրոն կտրամադրի Կինոա անունով երեխայի ծնողներին

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան ռեստորանների ցանցը 10 հազար դոլարի կտրոն կտրամադրի Կինոա անունով երեխայի ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «BJ’s Restaurants» ռեստորանների ցանցը հայտարարել է աննախադեպ ակցիա, համաձայն որի 10 հազար դոլարին համարժեք անվճար ուտելիքի կտրոն կտրիվի նրան, ով իր որդուն կամ դստերը կկոչի ի պատիվ մեծ քանակությամբ սպիտակուց պարունակող կինոա հացահատիկի և Կինոա անունով պաշտոկանան փաստաթուղթ կներկայացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման ակցիա անցկացնելու մտահաղացումը ռետորանների փոխտնօրեն Կևին Մեյերինն է:

Ակցիային կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր դեռ երեխա չունեն: Այդ դեպքում մինչև հուլիսի 6-ը ցանկացողները սոցիալական ցանցերում իրենց անունը պետք է դարձնեն Կինոա: Նրանք կարող են շահել 10-35 դոլարի համարժեք ուտելիքի կտրոն:

Ակցիան կավարտվի սեպտեմբերիչ 7-ին:

ԱՄՆ-ում արդեն իսկ ծնողներ կան, ովքեր իրենց երեխաներին անվանել են մթերքների անուններով` Բրի, Կալե, Էփլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում