Life

Արքայադուստր Շառոլտային կնքել են Հորդանան գետից բերված ջրում

1 րոպեի ընթերցում

Արքայադուստր Շառոլտային կնքել են Հորդանան գետից բերված ջրում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորֆոլքի կոմսությունում հուլիսի 5-ին տեղի Է ունեցել արքայադուստր Շառլոտայի՝ Քեմբրիջի դուքս եւ դքսուհի Ուիլյամի եւ Քեթրինի դստեր մկրտությունն ընտանքի փոքրաթիվ մերձավորների եւ բարեկամների շրջանում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Քեյթի եւ Ուիլյամի երկրորդ երեխան՝ Քեմբրիջի արքայադուստրը, որի լրիվ անունն Է Շառլոտա Եղիսաբեթ Դիանա, ծնվել Է մայիսի 2-ին: Նա չորրորդն Է գահաժանգման հերթում:

Նրա մկրտությանը ներկա Էին Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ նրա ամուսին արքայազն Ֆիլիպը, արքայազն Չառլզը՝ տիկնոջ՝ Կամիլլայի հետ, ծնողները, Քեթրինի եղբայրը եւ քույրը, ինչպես նաեւ բարեկամներ՝ ընդամենը քսան հոգի:

Արարողությունը տեղի Է ունեցել Սանդրինհեմի (Նորֆոլքի կոմսություն) թագավորական նստավայրի Սուրբ Մարիամ Մագթաղինացու եկեղեցում, որտեղ երիտասարդ ծնողներն անցկացնում են դստեր ծնվելուց հետո: Քեյթը եւ Ուիլյամը երկրորդ անգամ են խախտում թագավորական ավանդույթը, ըստ որի երեխաներին մկրտում են Բուկինհեմի պալատում: Առաջին երեխային՝ արքայազն Ջորջին, նրանք կնքել են Սենտ Ջեյմսի պալատի եկեղեցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում