Մշակույթ

Չայկովսկու անվան մրցույթի հայ դափնեկիրը պատրաստվում է համերգային ակտիվ գործունեության

4 րոպեի ընթերցում

Չայկովսկու անվան մրցույթի հայ դափնեկիրը պատրաստվում է համերգային ակտիվ գործունեության

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթում 3-րդ մրցանակին արժանացած երգչուհի Մանե Գալոյանը հեղինակավոր իրադարձությունից Հայաստան է վերադարձել: «Արմենպրես»-ի հետ զրույցում երիտասարդ երգչուհին նշեց, որ ամեն մրցույթից հետո նոր ծանոթություններ, նոր զգացողություններ, փորձ, կապեր է ձեռք բերում:

«Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խոսքերով բնութագրել զգացությունները: Մենք արդեն եզրափակիչ էինք անցել և գիտեինք, որ ամեն մեկս ինչ-որ մրցանակ ենք ստանալու, մտածում էի՝ հանկարծ չորրորդ հորիզոնական չզբաղեցնեմ, որովհետև առաջին երեք տեղերը մեդալներ էին ստանում, իսկ չորրորդը՝ պարզապես մրցանակ և դիպլոմ: Երբ հայտարարեցին, որ չորրորդ հորիզոնականում ես չեմ, հասկացա, որ երրորդ մրցանակն իմն է: Ես ամենափոքրն էի, չէի կարծում, որ առաջին կամ երկրորդ մրցանակը կստանայի»,-նշեց երգչուհին: Մանե Գալոյանի խոսքով՝ ինքն արդեն իսկ հասցրել է մասնակցել միջազգային մրցույթների ԱՄՆ-ում, Չինաստանում:

«Մրցույթի հետ կապված երևի համերգներ կլինեն, առայժմ տեղյակ չեմ, ամեն ինչ որոշում է մաեստրո Վալերի Գերգիևը, սպասվում է համերգային ակտիվ գործունեություն: Բացի այդ, պետք է ավարտեմ կոնսերվատորիան, սովորելու եմ մագիստրատուրայի երկրորդ կուրսում»,-հավելեց նա:

Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթն այս տարի հոբելյանական էր՝ թվով 15-րդը և նվիրված էր ռուս մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 175-ամյակին: Չայկովսկու անվան միջազգային մրցույթը երաժշտական աշխարհի սպասված իրադարձություններից է: Առաջին անգամ այն կայացել է Մոսկվայում` 1958 թվականին: Հայազգի երաժիշտներից այս մրցույթի տարբեր տարիների դափնեկիր են հռչակվել երգիչներ Սարգիս Գույումջյանը, Գեղամ Գրիգորյանը, Մարիա Գուլեգինան, Բարսեղ Թումանյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Ռուբեն Ահարոնյանը, Մովսես Պողոսյանը, թավջութակահարներ Լևոն Մուրադյանը, Սուրեն Բագրատունին, Նարեկ Հախնազարյանը և այլք:Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթին այս տարի մասնակցության հայտ էին ներկայացրել 623 երաժիշտ-կատարող 45 երկրից: Հայաստանը հոբելյանական մրցույթին ներկայացված էր 3 մասնակցով, ովքեր հանդես էին գալիս «Մեներգեցողություն» անվանակարգում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր սոպրանո Մանե Գալոյանը (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան), Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի 2015 թ. շրջանավարտ բաս Հովհաննես Ներսեսյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Գևորգ Հակոբյանի դասարան), Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես Այվազյանը (տենոր):

Երիտասարդ տաղանդավոր երգչուհի Մանե Գալոյանը հիանալի է հանդես եկել մրցութային պայքարի բոլոր փուլերում և արժանացել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին՝ ստանալով բրոնզե մեդալ և 10.000 ԱՄՆ դոլար:

Մրցույթի դափնեկիրների շարքում էր նաև ռուսաստանաբնակ հայազգի ջութակահար, միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր Հայկ Ղազազյանը, ով նույնպես արժանացավ Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակի:

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում