«Նոր գիրք»-2/23. Լյուբկո Դերեշի գործերը՝ հայերեն թարգմանությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակած երկու ուշագրավ գիրք՝ երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Զավեն Բեկյան, «Ձայնաշար կամար»

Ժողովածուն ներառում է Զավեն Բեկյանի վերջին շրջանում գրված բանաստեղծությունները: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Ժամանակակից գրականություն

Լյուբկո Դերեշ, «Խաղաղարարը»

Ուկրաինացի երիտասարդ գրողի այս գրքում զետեղված երեք վիպակները հասնում են մի կետի, որից անդին դիմագծերով անվերջությանը նմանվող դատարկությունն է: Այն, ինչ արարչագործվել է, ապագա չունի: Եվ եթե փորձում ես մտնել դրա մեջ՝ պատմությունը ավարտվում է: Այնուհանդերձ, վերադարձի հնարավորությունից պետք է օգտվել: Այս գիրքը գալիս է մեզ պատմելու հենց այդ վերադարձի առասպելը: Ուկրաիներենից թարգմանեց Անուշավան Մեսրոպյանը: Առաջաբանը՝ Արամ Պաչյանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի