1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է ամերիկահայ գործարարներ Փիթեր Տուրյանին եւ Լեւոն Ասլյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահը կարեւորել է Սփյուռքի ներուժի օգտագործումն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` ընդգծելով, որ ներհայկական կապերի խորացումը միշտ էլ եղել է մեր պետականաշինության առանցքային բաղադրամասերից մեկը: