Արցախ

Արցախի վարչապետը նոր նշանակումներ է կատարել

3 րոպեի ընթերցում

Արցախի վարչապետը նոր նշանակումներ է կատարել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետի խորհրդական Արամ Մխոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ստորագրել է մի շարք որոշումներ նշանակումների մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» 2015 թվականի հունիսի 30-ի ՀՕ-88 օրենքը՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք որոշումներ:

Դրանց համաձայն` Արմեն Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից,Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից,զբաղեցրած պաշտոններից ազատվել ենԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Իգոր Բաղրյանը, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը,, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը,, ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Սամվել Թավադյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ապրեսյանը,ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Դոլուխանյանը« ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանը:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով` Արայիկ Հարությունյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի խորհրդական Արամ Մխոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում