Արցախ

Արցախի Նախագահը կարևորել է «Տնջրե» փառատոնի ներդրումն մշակույթի զարգացման գործում

1 րոպեի ընթերցում

Արցախի Նախագահը կարևորել է «Տնջրե» փառատոնի ներդրումն  մշակույթի զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է «Տնջրե» պատանի երաժիշտների 4-րդ միջազգային փառատոնի մի խումբ մասնակիցների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևորել է փառատոնի ներդրումն Արցախում մշակույթի, մասնավորապես, դասական երաժշտության զարգացման եւ այս ոլորտում տարբեր երկրների հետ կապերի խորացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում