Տնտեսություն

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանին և Ղրղզստանին ներդրումային վարկեր կտրամադրի

1 րոպեի ընթերցում

Կայունացման և զարգացման  եվրասիական հիմնադրամը Հայաստանին և Ղրղզստանին ներդրումային վարկեր կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը Հայաստանին և Ղրղզստանին երկու ներդրումային վարկ տրամադրելու որոշում է կայացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական զարգացման բանկից, ներդրումային վարկերը կտրամադրվեն ֆինանսավորելու համար Հայաստանում՝ 40 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով «Ոռոգման համակարգերի արդիականացման» և Ղրղզստանում՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով «Թոկտոգուլի ՀԷԿ-ի վերականգման (փուլ երկրորդ )» ծրագրերը:

Հիմնադրամի խորհրդի նիստի ժամանակ հաստատվել է նաև Եվրասիական զարգացման բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը: Հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել նաև տրամադրել ֆինանսական վարկ Տաջիկստանին՝ 40 միլիոն դոլարի չափով՝ 2015-16թթ. համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում