Արցախ

Հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան Արցախում վարպետության դասեր է տալիս

1 րոպեի ընթերցում

Հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան Արցախում վարպետության դասեր է տալիս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախում է ռուսական հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, ով հուլիսի 1-6-ը վարպետության դասեր է տալիս դասական երգեցողության երիտասարդ կատարողներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի առաջարկով երգչուհին երկրորդ անգամ է Արցախում:

Մեկ տարի առաջ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ` դասընթացներն անցկացնելու դասական երաժշտության «Տնջրե-2015» միջազգային փառատոնի շրջանակներում:

Լյուբով Կազարնովսկայայից վարպետության դասեր են առնելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի ուսանողները և հանրապետությունում գործող երգչախմբերը: Առաջին լսումներից Կազարնովսկայան գոհ է: Նրա խոսքով` շքեղ ձայներ կան Արցախում, որոնց հետ հետաքրքիր է և պետք է աշխատել: Վարպետության դասերի ավարտին կտրվի համերգ` դասընթացին ընդգրկված երգիչների մասնակցությամբ:

Երգչուհուն Արցախում ուղեկցում են ամուսինը` Ռոբերտ Ռոսցիկը, երիտասարդ երգիչներ Ալեքսանդր Չերնովը, Ելենա Յուդինան և Յանա Սաֆոնովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում