Արցախ

ԼՂՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ին

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 3-ին ներկա է գտնվել Շուշիում անցկացվող «Շիրակ-Արցախ էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ իրականացված ցուցահանդեսի նպատակն է փորձի փոխանակման միջոցով Արցախի երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը նպաստելը:

Խորհրդարանի նախագահը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ շրջել է ՀՀ Շիրակի մարզի եւ Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները ներկայացնող տաղավարներով եւ ծանոթացել յուրաքանչյուրի գործունեությանն ու հետագա ծրագրերին:

Ցուցահանդեսին հաջորդած քննարկմանը Ղուլյանը երիտասարդներին ներկայացրել է ԼՂՀ սոցիալ-քաղաքական իրավիճակը եւ ՀԿ-ների ներգրավվածությունը նշված ոլորտներում առկա հիմնախնդիրների լուծմանը:

Երիտասարդների աջակցության, բազմազավակ ընտանիքների սոցիալական ապահովվության եւ այլ թեմաների շուրջ են եղել «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ի մասնակիցների` խորհրդարանի նախագահին ուղղած հարցերը:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները կխթանեն երկուստեք համագործակցությունը եւ ԼՂՀ ՀԿ-ներին ավելի ճանաչելի կդարձնեն միջազգային կառույցներին ու ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում