Life

Նոբելյան մրցանակի դափնեկիրները հռչակագիր են ստորագրել կլիմայի փոփոխման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Նոբելյան մրցանակի դափնեկիրները հռչակագիր են ստորագրել կլիմայի փոփոխման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոբելյան մրցանակի 30-ից ավելի դափնեկիրներ Լինդաուում երիտասարդ գիտնականների հետ հերթական հանդիպմանը պատրաստել եւ ստորագրել են «Մայնաուի երկրորդ հռչակագիրը» եւ կոչ են արել աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին՝ փոխհամաձայնության գալ ՄԱԿ-ի առաջիկա կլիմայական խորհրդաժողովում, որն այս տարվա դեկտեմբերին տեղի Է ունենալու Փարիզում:

«Մեր մոլորակի պետությունները պետք Է օգտագործեն այն հնարավորությունը, որը կստեղծվի Փարիզի՝ 2015 թվականի կլիմայական խորհրդաժողովում, որպեսզի վճռական քայլեր ձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակելու համար: Եթե մենք չկանգնեցնենք այդ գործընթացը, սննդի, ջրի եւ Էներգիայի՝ մեր մշտապես աճող պահանջներն աստիճանաբար կգերազանցեն մեր կարիքները բավարարելու մոլորակի կարողությունը, ինչը կավարտվի գլոբալ աղետով»,- գրում են գիտնականները հռչակագրում:

Այդ փաստաթղթի հեղինակն ու նախաձեռնողը ամերիկացի աստղաֆիզիկոս Բրայան Շմիդտն Է, որը 2011 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակ Է ստացել Սոլ Պեռլմուտերի եւ Ադամ Ռիզի հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում