Life

Solar Impulse 2-ը նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել

1 րոպեի ընթերցում

Solar Impulse 2-ը նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջերկրա ճանապարհորդություն կատարող Solar Impulse 2 արեւամարտկոցներով ինքնաթիռը, որը վարում Է շվեյցարացի օդաչու Անդրե Բորշբերգը, սահմանել Է միտեղանի ապարատների կատեգորիայում թռիչքի տեւողության նոր համաշխարհային ռեկորդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«7471 կմ: Մինչեւ Հավայան կղզիներ՝ 700 կիլոմետր: Հենց հիմա տեղի Է ունենում պատմության մեջ ամենաերկարատեւ թռիչքն արեգակնային Էներգիայով»,- հաղորդել Է խումբը Twitter-ում:

Solar Impulse 2-ը Նագոյայից մեկնել Է հունիսի 28-ին ժամը 18:03-ին:

Կենտրոնական Ճապոնիայից մինչեւ Հավայան կղզիներ հնգօրյա թռիչքը շուրջերկրյա ճանապարհորդության ամենահավակնոտ փուլն Է: Solar Impulse 2-ի խումբն ավելի քան երեք շաբաթ սպասել Է եղանակի լավանալուն, նախքան որոշում Է կայացրել շարունակել թռիչքը, որն սկսվել Է այս տարվա մարտին Աբու Դաբիում:

Միտեղանի ինքնաթիռների կատեգորիայում նախորդ ռեկորդը սահմանել Է գերմանացի Ռեյնհոլդ Բյոմը 1914 թվականին, այն կազմել Է 24 ժամ 12 րոպե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում