ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի գիտնականները գերհամակարգչի միջոցով կառուցել են մարդու բաբախող սրտի վիրտուալ մոդելը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Smithsonian հրատարակությանը:
Տեսագրության մեջ հանդիսականի առջեւ հեռացվում են հյուսվածքների արտաքին շերտերը՝ թույլ տալով թափանցել ներս եւ տեսնել, թե ինչպես են բաբախում փորոքները եւ նախասրտերը: Գիտնականները նաեւ մոդելավորել են փականների աշխատանքը, խցիկներում արյան շարժումը եւ մկանաթելերի ցնցումը:
Տեսագրության խնդիրը չի եղել պարզապես հանդիսականին զվարճացնել «ֆանտաստիկական ճանապարհորդության» գիտականորեն ստույգ համանմանությամբ: Սրտի մոդելն արդեն ճապոնացի գիտականներին օգնում Է գտնելու նոր դեղեր սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեմ, հաղորդել Է RIKEN ինստիտուտի մամուլի տեղեկագիրը: