Life

Միլանում պատրաստվել է ամենաերկար պիցցան

1 րոպեի ընթերցում

Միլանում պատրաստվել է ամենաերկար պիցցան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանում Expo-2015համաշխարհային տոնավաճառում պատրաստել են անհավանական երկար պիցցա, որը գրանցվել է որպես նոր համաշխարհային ռեկորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, պիցցայի երկարությունը կազմել է 1596 մետր, որի պատրաստման համար աշխատել են 80 վարպետ: Պիցցան պատրաստելու համար պահանջվել է 18 ժամ և 5 տոննա մթերք, որի ընդհանուր արժեքը կազմել է 200 հազար եվրո: Մասնավորապես օգտագործվել է 2 տոննա տոմատի սոուս, կես տոննա մոցարելլա պանիր:

Հատկանշական է, որ պիցցայի երկարությունը զգալիորեն գերազանցել է նախորդ ռեկորդը, երբ Իսպանիայում պատրաստվել էր պիցցա 1141 մետր երկարությամբ:

Այն բանից հետո, երբ պիցցան հայտարարվել է ամենաերկարն աշխարհում, այն բաժանվել է տոնավաճառի ավելի քան 30 հազար այցելուների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում