Life

92-ամյա նորվեգուհին սիրեցյալի հետ փախել է ծերանոցից

1 րոպեի ընթերցում

92-ամյա նորվեգուհին սիրեցյալի հետ փախել է ծերանոցից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգական Էյդսվոլլե քաղաքում 92-ամյակ կինը փախել է ծերանոցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հաստատության աշխատակիցները դիմել են ոստիկանություն, երբ բուժքույրերը հիվանդի քայլակը գտել են ավտոկանգառում: Որոնողական աշխատանքները դադարեցվել են, երբ պարզվել է, որ նորվեգուհին կլինիկայից հեռացել է հանուն իր շվեդ ընկերոջ: Իր 87-ամյա սիրեցյալի հետ նա ուղևորվել է Ստոկհոլմ:

Ծերանոցի տնօրեն Յանկա Հոլդստադը տեղի ունեցածը համարել է հուզիչ սիրային պատմություն:

Նովերգուհին արդեն 10 օր բնակվում է ընկերոջ տանը և հանգստյան օրերին մտադիր է վերադառնալ ծերանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում