Life

NASA-ն ցուցադրել Է Պլուտոնի ամենաորակյալ գունավոր լուսանկարները

1 րոպեի ընթերցում

NASA-ն ցուցադրել Է Պլուտոնի ամենաորակյալ գունավոր լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: New Horizons միջմոլորակային ավտոմատ կայանն ստացել Է Պլուտոնի նոր եւ այսօրվա դրությամբ ամենաորակյալ գունավոր լուսանկարները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NASA-ի կայքը:

Լուսանկարներում երեւում են թզուկ մոլորակի երկու կիսագնդերը: Նկատվում են մի քանի մութ բծեր, որոնք հավասարաչափ դասավորված են հասարակածի երկայնքով: Դրանցից յուրաքանչյուրի տրամագիծը գնահատվում Է 480 կիլոմետր, իսկ մակերեսը զուգադրելի Է ԱՄՆ-ի Միսուրիի նահանգի հետ (ավելի քան 180 հազար քառակուսի կիլոմետր):

Գիտնականներն ավելի վաղ Պլուտոնի վրա նման բծեր չեն նկատել եւ չգիտեն դրանց բնույթը: Ինչպես նշել են մասնագետները, թզուկ մոլորակի մակերեւույթի գունային գամմայի բազմազանությունն անսպասելիորեն հարուստ Է եւ զգալիորեն տարբերվում Է նրա արբանյակ Խարոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում