ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայադուստր Դիանայի զգեստը ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բեւեռլի Հիլզ քաղաքում կայացած աճուրդում վաճառվել Է 200 հազար դոլարով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով People հանդեսին, աճուրդի կազմակերպիչը Julien's աճուրդային տունն Էր: Զգեստի նոր տիրոջ անունը չի ճշտվում:
Սկզբնապես լոտի գինը կազմում Էր 30 հազար դոլար: Վերջնական արժեքը անակնկալ Է դարձել աճուրդային տան համար, քանի որ փորձագետները կանխատեսում Էին, որ զգեստը կվաճառվի 80 հազար դոլարով:
Աճուրդի Էր հանվել ճերմակ զգեստը՝ ոսկե ու արծաթե ստրազներով (արհեստական թանկագին քար), որը Versace նորաձեւության տանը կարվել Էր 1991 թվականին: Հաղորդվում Է, որ զգեստն առաջին իրն Էր, որը Ջանի Վերսաչեն պատրաստել Էր թագավորական ընտանիքի համար:
Այդ զգեստով Դիանան հայտնվել Է Harper’s Bazaar հանդեսի շապիկին: Լուսանկարի հեղինակ Է դարձել լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելիեն:
Լուսանկարը` Invaluable