Քաղաքականություն

Բելառուսը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է. Շարմազանով

3 րոպեի ընթերցում

Բելառուսը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել Բելառուս կատարած եռօրյա այցի և հանդիպումների վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկակական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, ինչպես նաև պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկի հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ հայ պատգամավորները վերահաստատել են, որ Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: «Ես դատապարտել եմ հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումը եւ անթույլատրելի համարել Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը: Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարևորվել է միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ խորհրդարանական և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներում:

Բելառուսում իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում հայ պատգամավորները բարձրաձայնել են նաև Հայոց ցեղասպանության մասին: Շարմազանովն ընդգծեց, որ ինքն իր ելույթում շեշտել է, որ միգուցե չլինեին ֆաշիզմը և նացիզմը, եթե ժամանակին միջազգային հանրությունը համարժեք գնահտական տար Հայոց ցեղասպանությանը: «Ես ասել եմ, որ Հիտլերի նացիզմի և Մուսոլինիի ֆաշիզմի հոգևոր հայրերը երիտթուրքական, այնուհետև քեմալական Թուրքիայի կառավարություններն են, որոնց գործողությունները չեն արժանացել միջազգային հանրության համարժեք գնահատականին»,- ասաց Շարմազանովը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ հույս է հայտնել, որ այսուհետ բելառուս պատգամավորները միջազգային հարթակներում առավել ակտիվ կլինեն Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում