Բաքվում հայ մարզիկից խլել են բրոնզե մեդալը. մարզիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին Եվրոպական խաղերում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը կարծիք է հայտնել, որ Բաքվում մրցավարությունը ոչ միայն հայ մարզիկների օգտին չի եղել, այլ անգամ ուղղված է եղել մեր բռնցքամարտիկների դեմ:

«Տղաները հոգեբանորեն պատրաստ էին և գիտեին, թե ուր են գնում: Նրանց պետք չէր տրամադրել: Բոլորն էին պատրաստ Եվրոպական խաղերին: Ես գոհ եմ բոլոր տղաներից, ովքեր մեկնեցին Բաքու: Մարդկային առումով հայ բռնցքամարտիկները ցույց տվեցին, որ պատրաստ ենք հաղթահարելու ցանկացած խոչընդոտ»,Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:

Խոսելով երկրպագուների մասին` մարզիչը փաստեց, որ տրիբունաներում կային խմբեր, ովքեր ամեն հայ բռնցքամարտիկի ելույթի ժամանակ երկրպագում էին մրցակիցներին: «Երկրպագուներն իրենց հետ ունեին պաստառներ, սակայն ռասիստական և ֆաշիստական արտահայտություններ չկային: Մրցավարներն էլ, այդ ամենը տեսնելով, ամաչում էին պարզ աչքերով մեզ նայել: Իսկ մեր տղաներն ամեն մենամարտի դուրս էին գալիս ժպիտով և պարզ ճակատով: Այս ամենից կարելի է հետևություն անել, որ տղաները պատրաստ են պայքարելու անգամ այդ պայմաններում: Եվրոպական խաղերի մեր մասնակիցների մեջ ակնհայտ առաջատար չունեին, և տղաները գիտեին այդ մասին: Մենք պինդ, ամուր թիմ էինք, որը պատրաստ է պայքարելու մինչև վերջ: Մեզանից խլել են Ավգարյանի Նարեկի բրոնզե մեդալը: Կարող եմ ասել, որ «պարտություն չեն կրել» նաև Արամ Ավագյանն ու Սամվել Բարսեղյանը»,-շեշտեց մասնագետը:

«Այն մենամարտերում, որտեղ մենք պարտվեցինք, մրցավարները բրազիլացի և ինդոնեզացի էին, որոնց ես շատ լավ գիտեմ: Մեզ հաղթանակ չեն տվել ո՚չ Թունիսի, ո՚չ էլ Եգիպտոսի մրցավարները: Այնտեղ ներկա եվրոպական երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչները փաստում էին, որ մրցավարությունը ոչ միայն հօգուտ մեր մրցակցի չէր, այլ պարզապես մեր դեմ էր»,-ասաց Աղամալյանը:

Առաջին Եվրոպական խաղերում Հայաստանը բռնցքամարտը ներկայացել էր 6 մարզիկով: Մեր մարզիկներից ոչ մեկ մեդալ չնվաճեց:

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը