Life

Մեքսիկայում քաղաքապետը կոկորդիլոսի հետ ամուսնացել Է երկրորդ անգամ

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում քաղաքապետը կոկորդիլոսի հետ ամուսնացել Է երկրորդ անգամ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Սան Պեդրո Հուամելուլա ոչ մեծ քաղաքի ղեկավարը՝ Ջոել Վասկեզ Ռոխասը, հարսանիքով ամուսնացել Է կոկորդիլոսի հետ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով International Business Times-ին, այդ սողունի հետ ամուսնության արարողությունը քաղաքապետի համար դարձել Է երկրորդը. անցյալ տարի նույնպես Ռոխասն ամուսնացել Էր կոկորդիլոսի հետ:

Արարողությանը հարսնացու կոկորդիլոսին հարսանեկան զգեստ Էին հագցրել: Այն բանից հետո, երբ հնչել են հարսանեկան երդումները եւ կատարվել մյուս ծիսակատարությունները, փեսացուն համբուրել Է հարսնացուին: Կոկորդիլոսի երախն այդ պահին կապված Է եղել պարանով:

Արարողությունից հետո, որն ուղեկցվել Է պարերով եւ տոնական հրավառությամբ, կենդանուն բաց են թողել այն լճում, որտեղից նրան ավելի վաղ որսացել Էին:

Արարողությունն կազմակերպվել Է հանուն քաղաքի բարգավաճման: Տեղի բնակիչները հուսով են, որ բոլոր ձկնորսները լավ որս կունենան: Նշվում Է, որ հարսանիքի բոլոր ծախսերն իրենց վրա են վերցրել քաղաքացիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում