Հուլիսյան գիշերային երկինքը լիալուսինը կլուսավորի երկու անգամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղագիտական առումով հուլիսը կառանձնանա առանձնահատուկ երևույթով՝ երկու լիալուսիններով, ինչը տեղի է ունենում ընդհամենը մի քանի տարին մեկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: «Նման երևույթը հազվադեպ է նրանով, որ լիալուսինը քսանութ օրվա պարբերություն ունի, և որպեսզի մեկ ամսում երկու անգամ լիալուսին երևա, երևույթը պետք է դիտվի ամսվա առաջին և վերջին օրերը: Մոտավոր հաշվարկով նման երևույթի կրկնությունը հնարավոր է 28 ամիսը մեկ», - ասաց Արեգ Միքայելյանը: Այս տարի կրկնակի լիալուսին առաջինը երևաց հուլիսի 2-ի գիշերը, իսկ երկրորդը` «Կապույտ լիալուսինը», կնկատվի հուլիսի 31-ին:

«Մեկ ամսում երկրորդ լիալուսինն անվանում են «Կապույտ լիալուսին»: Իրականում այդ ժամանակ լիալուսինը կապույտ չի, և այդ անվանումը ուղղակի բառախախաղի և տառադարձման արդյունք է: Անկախ ամենից, նման երևույթը գիտական առումով ոչ մի առանձնահատուկ ազդեցություն չի թողնի երկրի վրա: Ուղղակի, ինչպես և միշտ, լիալուսնի դեպքում պետք է մի փոքր ավելի զգոն լինել», - նշեց Արեգ Միքայելյանը:

Ավանդության համաձայն` հուլիսյան լիալուսինը հին հնդկացիները անվանել են «Արուների լիալուսին», քանի որ այդ ժամանակ արու եղջերուների մոտ սկսում էին աճել նոր եղջերուները:

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել