Ոստիկանությունը հորդորեց Բաղրամյան պողոտայից հեռացնել անչափահասներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը Բաղրամյան փողոցի նստացույցի տարածքում էր՝ ճշտելու՝ արդյոք ակցիային մասնակցող անչափահասները ծնողների հե՞տ են, թե՝ ոչ:

«Ուզում ենք տեսնել՝ ցույցի տարածքում երեխաներ կա՞ն, թե՝ չէ, և արդյոք ծնողների հե՞տ են: Աշխարհի ոչ մի երկրում հավաքների վայրերում այսքան երեխա չեք տեսնի: Նման հավաքների ժամանակ երեխաների համար վտանգավոր է տարածքում գտնվելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց գնդապետ Դուրյանը:

Բացի այդ, նա ընդգծեց, որ առաջին անգամ չէ այցելում նստացույցի վայր, պարզապես նախկին այցերի ժամանակ կրել է քաղաքացիական հագուստ: «Ոստիկանության տվյալ ստորաբաժանումը զբաղվում է երեխաների շահերի պաշտպանությամբ, և մեր աշխատանքն է՝ զրուցել այստեղ գտնվող երեխաների հետ»,- հավելեց Դուրյանը:

Գնդապետն ընդգծեց, որ եղանակային պայմաններն ու բարձր ջերմաստիճանը վտանգ են երկայացնում փոքր տարիքի երեխաների համար, և հարկավոր չէ ցերեկային ժամերին նրանց թույլատրել երկար մնալ փողոցում: «Իսկ ուշ ժամերին անչափահասներն ընդհանրապես չպետք է լինեն դրսում»,- ասաց նա: Ցուցարարներից մեկը նկատեց, որ նստացույցի օրերին Բաղրակյանում եղել են թափառաշրջիկ երեխաներ, և նրանց վրա հրավիրեց Նելլի Դուրյանի ուշադրությունը: Դուրյանն էլ արձագանքեց, որ թափառաշրջիկ երեխաների խնդիրը միշտ եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում:

Իսկ երբ հետաքրքրվեցին, թե Ոստիկանությունն արդյոք Բաղրամյանից ահազանգեր ստացել է այդ խնդրի առնչությամբ՝ գնդապետ Դուրյանը պատասխանեց, որ ինքն անձամբ չի ստացել ահազանգ, սակայն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում եղել են զանգեր:

Հայերեն English Русский

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Զինված ուժերի ժամկետային զինծառայող է մահացել

Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի իր գործընկերոջ հետ

Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին