Սփյուռք

Քեսաբի մերձակայքում հրթիռներ են ընկել

1 րոպեի ընթերցում

Քեսաբի մերձակայքում հրթիռներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի մերձակայքում հունիսի 30-ին հրթիռներ են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիրիահայությանշտապօգնությանևվերականգնման Քեսաբիգործադիրմարմնի անդամևՔեսաբիհայհամայնքիմամուլիխոսնակԿարոՄանճիկյանը՝ ավելացնելով, որ յոթ հրթիռներն ընկել են Քեսաբ ավանի և Ջախալջըխ գյուղի միջև՝ անտառային շրջանում: Վնասներ, բարեբախտաբար, չեն գրանցվել: Նշված շրջանում բնակելի տներ չկան:

Մինչ այդ իրավիճակը Քեսաբում հանդարտ է եղել, միջադեպեր չեն գրանցվել: «Քեսաբում տեղի է ունեցել հայկական վարժարանների դպրոցական տարեվերջյան միջոցառում, բաշխվել են վկայականներ»,- տեղեկացրեց Մանճիկյանը:

Քեսաբի շրջանի վրա «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները`Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ հարձակվել էին 2014թ. մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է 2014թ. հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարանները, առանց բացառության, վնասներ էին կրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում