ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վան Մետեր քաղաքի (Այովայի նահանգ) իշխանությունները բնակիչներին առաջարկել են վիճակախաղ, որի գլխավոր մրցանակը քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Բոբ Լեյսիին կամ քաղաքագլուխ Ջեյկ Անդերսոնին ոստիկանական Էլեկտրաշոկով հարվածելու հնարավորությունն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Des Moines Register-ին:
Վիճակախաղին մասնակցելու համար անհրաժեշտ Է գնել հինգ դոլար արժողությամբ տոմս: Հաղթողը կորոշվի հուլիսի 18-ին:
Վիճակախաղի տոմսերի վաճառքը դարձել Է այն արշավի մի մասը, որը կոչված Է միջոցներ հանգանակելու հասարակական անվտանգության ապահովման համար: Ինչպես պատմել են կարգի պահապանները, փողը, մասնավորապես, կհատկացվի եւս մեկ ոստիկանական ավտոմեքենայի եւ արագության ռադարների գնմանը:
Ինչպես պատմել Է Անդերսոնը, այս գաղափարն իր գլխում ծագել Է իրավակարգի մարմինների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում Էին ֆինանսավորման հարցերը: Անդերսոնի խոսքով՝ նախկինում իրեն երբեք չեն հարվածել Էլեկտրաշոկով: «Կարծում եմ՝ դա ցավոտ կլինի»,- խոստովանել Է քաղաքագլուխը:
Ինչպես հրատարակությանը պատմել են ոստիկանները, Էլեկտրաշոկով հարվածից հարկ չկա վախենալու: Նրանց կարծիքով՝ շատ ավելի վատ Է պղպեղագազի փոշեցրումը: