Life

Ճապոնիայում մեկնարկել Է սրբազան Ֆուձի լեռը բարձրանալու տարեշրջանը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայում մեկնարկել Է սրբազան Ֆուձի լեռը բարձրանալու տարեշրջանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում պաշտոնապես բացվել Է Ֆուձի աշխարհահռչակ հրաբուխը՝ երկրի ազգային խորհրդանշաններից մեկը, բարձրանալու տարեշրջանը: Հարյուրավոր զբոսաշրջիկներ են շտապել դեպի լեռը, որպեսզի այս տարի առաջինը բարձրանան այնտեղ: Նրանց թվում ինչպես տեղացի բնակիչներ են, այնպես Էլ արտասահմանից ժամանած Էնտուզիաստներ:

Սակայն, եղանակն այնքան Էլ չի ուրախացրել ալպինիզմի սիրահարներին. մայրաքաղաքի տարածաշրջանում դեռ հունիսի 30-ի երեկոյից անձրեւ Է մաղում, եւ այս սեզոնի համար բավականին սառը եղանակ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆուձիի՝ Ճապոնիայի ամենաբարձր լեռան բարձրությունը 3776 մետր Է: Թեեւ այնտեղ բարձրանալու համար ոչ մի կարգի ալպինիստական հանդերձանք չի պահանջվում, շատերի համար դա դառնում Է լուրջ փորձություն: Զառիվեր արահետով մինչեւ գագաթ վերելքը տեւում Է առնվազն վեց ժամ, ընդ որում ճանապարհին անփորձ զբոսաշրջիկներին սպառնում են արեւային այրվածքները եւ բարձրության հիվանդությունը: Ամեն տարի լեռան գագաթ Է բարձրանում մինչեւ 400 հազար մարդ: Ճապոնացիների մեջ ընդունված Է կյանքում թեկուզ մեկ անգամ գիշերը բարձրանալ Ֆուձի եւ «բանզայ» բացականչություններով գագաթին դիմավորել լուսաբացը:

Անցյալ տարվանից Ֆուձիում նորամուծություն Է հայտնվել. սրբազան լեռը բարձրանալ ցանկացողները պարտավոր են մուծել հազար իենի (շուրջ 8,4 դոլարի) չափով «կամավոր վճար»: Փոխարենը ճանապարհորդն ստանում Է նշան, որը վկայում Է, որ նա իրոք բարձրացել Է գագաթը: Ստացված միջոցներն ուղղորդվում են բացառիկ բնական լանդշաֆտի պահպանմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում