ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի տիեզերագնաց Գենադի Պադալկան սահմանել Է ուղեծրում մարդու մնալու նոր համաշխարհային ռեկորդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը: Ցուցանիշը հաշվարկելիս հաշվի Է առնվում այն ամբողջ ժամանակի գումարը, որի ընթացքում տիեզերագնացը գտնվում Է բոլոր արշավախմբերի կազմում: Նախորդ ռեկորդը կազմում Էր 803 օր եւ պատկանում Էր Սերգեյ Կրիկալյովին. 2005 թվականի հոկտեմբերի 11-ին նա վեց մեկնարկների ընթացքում «թռել Է» 803 օր:
Գենադի Պադալկան հինգերորդ տիեզերական արշավախմբի կազմում Է. Միջազգային տիեզերակայանում նա գլխավորում Է 44-րդ արշավախումբը: Հունիսի 29-ին Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 3:00-ին անցել Է ուղեծրում նրա մնալու 804-րդ օրը:
Երկիր վերադառնալու պլանավորված պահին Պադալկայի ընդհանուր տիեզերական «ստաժը» կհասնի 880 օրվա:
Լուսանկարը` РИА Новости