Արցախի նախագահն ընդունել է Գլենդելի քաղաքապետին
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին՝ տիկնոջ Պալմիրա Նաջարյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Գլենդելի եւ Արցախի միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության համար լավ նախադրյալների առկայությունը եւ այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը: