Հումանիտար, մշակութային կապերը հայ և ավստրիացի ժողովուրդներին կամրջող կարևոր գործոն են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) խորհրդարանական խմբակցության նախագահ, ԱԺԿ փոխնախագահ Ռայնհոլդ Լոպատկային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և Հայաստան նրա այցը կարևորել ինչպես հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցությունը նորովի խթանելու առումով: Հանրապետության Նախագահը պատվաբեր է համարել մեր երկրում հյուրընկալել Ավստրիայի խորհրդարանի խորհրդարանական խմբակցության ղեկավարին, ով հաղորդակից է հայ ժողովրդին հուզող հարցերին և իր անձնական ներդրումն է ունեցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման գործում։ Նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:

Սերժ Սարգսյանը նման հանդիպումները լավ առիթ է համարել նաև միջկուսակցական կապերի ստեղծման և ամրապնդման համար, նկատի առնելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունն անդամակցում են ԵԺԿ-ին, որի շրջանակներում ևս կարող են արդյունավետ փոխգործակցություն ծավալել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հումանիտար, մշակութային կապերը երկու ժողովուրդներին կամրջող կարևոր գործոններից են, որոնք մեծապես խթանում են հայ-ավստրիական բարձր մակարդակի հարաբերությունների ամրապնդումն ու առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը:

Ռայնհոլդ Լոպատկան շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իր համոզմամբ, հայ-ավստրիական համագործակցությունն անհրաժեշտ է զարգացնել մի քանի մակարդակներով՝ միջխորհրդարանական, որտեղ բարեկամության խմբում ընդգրկված են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, առանձին կուսակցությունների միջև, ինչպես նաև Ավստրիայում գործող ԱԺԿ Քաղաքական ակադեմիայի շրջանակներում: Նա պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում նպաստել այդ համագործակցության խորացմանն ու զարգացմանը:

Հայերեն English Русский

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի