Տարածաշրջանային

Դավութօղլուն հայտարարել է մեջլիսի խոսնակի իրենց թեկնածուի անունը

2 րոպեի ընթերցում

Դավութօղլուն հայտարարել է մեջլիսի խոսնակի իրենց թեկնածուի անունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է նորընտիր խորհրդարանի խոսնակի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուի անունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, ԱԶԿ-ի առաջադրած թեկնածուն Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսմեթ Յըլմազն է:

Ավելի վաղ Թուրքիայի մեջլիս մտած մյուս կուսակցությունները ևս հայտարարել էին խոսնակի պաշտոնում իրենց թեկնածուների անունները: Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածուն Դենիզ Բայքալն է, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածուն` Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը, «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուն` Էքմելեդդին Իհսանօղլուն:

Թուրքիայի խորհրդարանի խոսնակի ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերը կանցկացվեն հունիսի 30-ին, իսկ այդ ժամանակ որեւէ մեկի չընտրվելու պարագայում երրորդ եւ չորորդ փուլերը կկայանան հուլիսի 1-ին: Խոսնակի ընտրությունից հետո երկրի նախագահը վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուին կհանձնարարի կազմել կառավարություն, որը պետք է վերջնական տեսք ստանա խորհրդարանական ընտրություններից 45 օր անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում