Երևանյան բեսթսելեր 3/18. «Թլփատվածները» եռագրությունը վերադարձել է վարկանիշային աղյուսակ

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Հակոբ Սողոմոնյանի Մեծ եղեռնին նվիրված «Թլփատվածները» եռագրությունը այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: «Ես «Թլփատվածներին» ստեղծեցի, որպեսզի կարողանամ լիարժեք մտածել զղջման և ներման մասին: Եվ քանի որ գիտեմ, թուրքերը, իհարկե, որոշ բացառություններով, ընդունակ չեն զղջման, որովհետև տեսակը երբեք չի փոխվում, գնացի վրեժխնդրության ճանապարհով:Բայց այնքան էլ ճիշտ չէ, որ «Թլփատվածներին» ես եմ ստեղծել: Չեմ ուզում ասել, թե նրանց ստեղծել է անցյալը, աշխարհն իր սառցե սրտով կամ թուրքերն իրենց ժխտողականությամբ և կամ հայերն իրենց հատուցման պահանջով: «Թլփատվածներին» ստեղծել է ապագան: Նրանք գալիս են ապագայից, որպեսզի կարգավորեն ներկան ու ստեղծեն արդար ապագա: Ոչ միայն հայի ու թուրքի համար, այլև ողջ մարդկության համար: Բայց այդ ճանապարհով ստեղծված ապագան և արդարությունը զարհուրելի են:«Թլփատվածները» գալիս են, իսկ նրանք գալու են անպայման, վրեժխնդիր են լինելու, որպեսզի մենք կարողանանք ներել: Բայց, կրկնում եմ, կկարողանա՞նք ներել: Եվ հարցը, որ տրված է գրքի անոտացիայում՝ Կասանդրան գուժում, թե՞ ավետում է «Թլփատվածների» գալուստը, ինձ համար դեռ չունի պատասխան»,-իր գրքի մասին գրել է հեղինակը:

ՎահրամՄարտիրոսյանի«ՍերըՄոսկվայում»նոր վեպը երրորդ հորիզոնականում է: Մարտիրոսյանի վեպի վերնագրի երանգը հուշում է, թե սա ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ, այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակՎահանՀովհաննիսյաննընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում:«Մանդիլիոն»գիրքն այսշաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

ՈւմբերտոԷկոյի«Վարդիանունը»բեսթսելերը, որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրահետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկի համարում: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է:

Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ» և «Նահապետ» հրատարակչությունների լույս ընծայած«Մատյանողբերգության»ժողովածուն:

Գաբրիել ԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը յոթերորդն է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: ԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, ութերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսորԱնրիՎեռնոյիինքնակենսագրական«Մայրիկ»գիրքը իններորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում էբրազիլացի գրողՊաուլոԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 20/16
2 *

Հակոբ Սողոմոնյան

«Թլփատվածները»

Էդիթ Պրինտ 12
3 -1

Վահրամ Մարտիրոսյան

«Սերը Մոսկվայում»

Անտարես 10
4 *

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 8
5 *

Ումբերտո Էկո

«Վարդի անունը»

Անտարես 7
6 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

ՄՀՄ/ Նահապետ 7/5
7 +3

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 7
8 0

Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 7
9 *

Անրի Վեռնոյ

«Մայրիկ»

Առպրինտ 7
10 -3

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում