Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. Էդվարդ Նալբանդյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր փուլ եւ սկիզբ է միջազգային ճանաչման գործում, եւ այս գործընթացն այլեւս անշրջելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 25-ին Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հատկանշական համարեց այն փաստը, որ տարբեր երկրների խորհդարաններում ճանաչման գործընթացն իրականանում է բոլոր ուժերի մասնակցությամբ: «Բացի այդ, շատ գնահատելի են հայտարարությունները, որ անում են տարբեր երկրների ղեկավարները: Օրինակ, Գերմանիայի նախագահի հայտարարությունը, Բելգիայի վարչապետի հայտարարությունը, որը բարձր գնահատականի է արժանի: Այս ամենը փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է»,- ասաց Նալբանդյանը:

Ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում տեղի ունեցած էկումենիկ աղոթքից հետո Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հանդես էր եկել ծավալուն ելույթով եւ շեշտել, որ Գերմանիան խոսում է Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի Հիտլերն իրավացի դուրս չգա: Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, և դա նաև Բերլգիայի կառավարության դիրքորոշումն է»:

Հայերեն English Русский

Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է հսկողական աշխատանքներ

Հայկական կողմից նա ժառանգել է դիմացկունությունն ու ձեռնարկատիրական մտածողությունը. Vanity Fair-ը հատված է հրապարակել Քիմ Քարդաշյանի մասին կենսագրական գրքից

Գեղարքունիքում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով ուսումնավարժություն

Վարդենիսի Բանավան թաղամասում մեկնարկել են նոր զբոսայգու և խաղահրապարակի կառուցման շինաշխատանքները

Ամասիայում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է թեմատիկ հսկողական աշխատանքներ

77 միլիոն 884, 9 հազար դրամ՝ Գեղարքունիքի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր