Հայոց ցեղասպանություն

Արգենտինայում մարդու իրավունքներին նվիրված միջազգային փառատոնին քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

2 րոպեի ընթերցում

Արգենտինայում մարդու իրավունքներին նվիրված միջազգային փառատոնին քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում ընթացող 16-րդ միջազգային փառատոնի ժամանակ «Հայոց ցեղասպանությունն ապրած մարդկանց հիշողությունները» խորագրով քննարկում է տեղի ունեցել Մարիանո Մորենո ազգային գրադարանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, քննարկման ընթացքում մասնակիցները խոսել են ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի մասին եւ կատարված ցեղասպանությունները դիտարկել որպես մարդկության դեմ հանցագործություններ, որոնք խախտել են մարդու հիմնարար իրավունքները:

Փառատոնի կազմակերպիչներից Վերա Ջարախը, բացելով քննարկումը, շեշտել է, որ առաջ ընթանալու համար հարկավոր է ետ նայել` հասկանալու 20-րդ դարն ու քննարկելու այն երկու սարսափելի իրադարձությունները, որոնք փոխեցին թե աշխարհը, թե մարդկանց մտածելակերպը: «Ցեղասպանությունը խտրականության բարձրակետն է: Հայերի ցեղասպանությունը մնացյալներից տարբերվում է նրանով, որ այն շարունակում է մնալ անպատիժ, իսկ հիշողության եւ արդարադատության պայքարը շարունակվում է արդեն 100 տարի»,- հայտարարել է «Ընդդեմ խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի» ազգային ինստիտուտի համակարգող Գիլերմո Ֆերաոլին:

Քննարկմանը հայ եւ արգենտինացի բանախոսները կարեւորել են ինչպես հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ հետեւանքների վերացումն ու պահանջատիրության հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում