Սպորտ

Իրանահայ մարզիկները կմասնակցեն համահայկական խաղերի բոլոր մարզաձևերում

1 րոպեի ընթերցում

Իրանահայ մարզիկները կմասնակցեն համահայկական խաղերի բոլոր մարզաձևերում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանահայ և, մասնավորապես, թեհրանահայ համայնքի մարզական պատվիրակությունը կմասնակցի Հայաստանում օգոստոսին կայանալիք համահայկական մարզական խաղերին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ալիք» օրաթերթից: «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի անդամ Սերոժ Մաթևոսյանը նշել է, որ Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի կողմից կազմված հանձնախումբը վեց ամիս շարունակ մի շարք աշխատանքներ է կատարել: «Սպահանի հայոց թեմից մասնակցելու է 120, իսկ Թավրիզից՝ մոտ 80 մարդ: Այսպիսով՝ իրանահայ պատվիրակության մոտավոր թիվը կկազմի 400»,- նշել է նա:

Նա նաև տեղեկացրել է, որ արդեն մի քանի հյուրանոցներ են ամրագրվել և հայաստանյան կողմի որոշման համաձայն՝ այն հյուրանոցները, որոնք կընդունեն համահայկական խաղերին մասնակից խմբերին, զեղչեր կսահմանեն:

Սերոժ Մաթևոսյանը նշել է, որ Թեհրանի հայոց թեմի մարզական խմբերը թե տղաների և թե աղջիկների բաժնում կմասնակցեն այս տարվա համահայկական խաղերի բոլոր մարզաձևերում:

Համահայկական վերցերորդ շրջանի մարզական խաղերն այս տարի նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին կմասնակցեն աշխարհի 105 քաղաքների հայ մարզիկներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում